Բրիթնի Սփիրսը կարող է այլևս երբեք բեմ չբարձրանալ…

Բրիթնի Սփիրսի մենեջերը՝ Լարի Ռուդոլֆը հայտարարել է, որ երգչուհին մոտ ժամանակներս բեմ չի բարձրանալու, և, շատ ավելի հավանական է, որ նա դադարեցնի իր համերգային կարիերան, քանի որ հոգեբուժարանից դուրս գրվելուց հետո նրա էմոցիոնալ վիճակը դեռ այնքան էլ կայուն չէ.

«Ես և Բրիթնիի գործերով զբաղվող մյուս պրոֆեսիոնալները միշտ նրա առողջական վիճակի հետ կապված տեղեկություններ ենք ստանում: Եվ, ես կարծում եմ, որ Բրիթնին պետք է կա՛մ ժամանակավոր, կա՛մ ընդմիշտ դադարեցնի իր համերգային գործունեությունը: Չեմ ուզում, որ նա վերադառնա իր աշխատանքին, քանի դեռ հոգեկան, ֆիզիկական և էմոցիոնալ խնդիրներ ունի: Եթե նա այդպես էլ չառողջանա, և այդ ժամանակը չգա, չեմ պատրաստվում նրան ստիպել նորից աշխատել: Ուրեմն այդպես պիտի լիներ: Իսկ եթե մի օր Բրիթնին որոշի կրկին վերադառնալ, ես կլինեմ նրա կողքին և կասեմ՝ դա վատ թե լավ գաղափար է»:

Հիշեցնենք, որ երգչուհին դեռ ապրիլի սկզբին էր հայտնվել հոգեբուժարանում՝ նյարդային խանգարումների և էմոցիոնալ ծանր վիճակի պատճառով: Այս ամենը Բրիթնի մոտ սկսվել է նրա հոր՝ Ջեյմսի առողջական խնդիրների և տարած երկու բարդ վիրահատության պատճառով: