Prada-ն ամբողջությամբ հրաժարվում է բնական մորթուց

Իտալական Prada նորաձևության տունը չի օգտագործի բնական մորթի։ Այս փոփոխությունը կարտացոլվի աշուն-ամառ 2020 սեզոնի հավաքածուի վրա։

Prada-ի ստեղծագործական տնօրեն Միուչա Պրադան նշել է, որ որոշումը կայացվել է «Fur Free Alliance»-ի հետ («Ալյանս առանց մորթու») քննարկումից հետո։ Սա կենդանիների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություն է, որի կազմում է արդեն ավելի քան 50 ընկերություն։

Հավաքածուներում ապրանքանիշը փորձարկումներ կանի ժամանակակից նյութերով։ Իսկ նախկինում մորթուց կարված հագուստև այլ աքսեսուարներ դեռևս կվաճառվեն նախկինի պես։

Модный дом Prada отказался от натурального меха

Демонстрация PETA на Лондонской неделе моды, официально отказавшейся от натурального меха в своих показах