Էմիլիա Քլարքը բացատրում է՝ ինչու է մերժել «Մոխրագույնի 50 երանգների» գլխավոր դերը

32-ամյա դերասանուհի, «Գահերի խաղը» սերիալում Վիշապների մորը՝ Դեյներիսին, մարմնավորող Էմիլիա Քլարքն օրերս զրուցել է The Hollywood Reporter պարբերականի հետ և պատմել է այսօր արդեն հայտնի դարձած «Մոխրագույնի 50 երանգների» ֆիլմաշարում Էնասթեյշա Սթիլին մարմնավորելու առաջարկը մերժելու մասին:

«Ես չեմ ցանկանա մոտակա ժամանակներս նկարահանվել այնպիսի ֆիլմերում, որոնք սիքվել են ունենալու, այնուհետև երրորդ ու չորրորդ մաս: Չեմ ուզում «Գահերի խաղից» հետո որոշ ժամանակ նման երկար պրոեկտների մասը լինել»,- ասել է դերասանուհին ինչից հետո խոսք է բացվել «Մոխրագույնի 50 երանգների» մասին:

«Ֆիլմաշարի առաջին մասի ռեժիսոր Սեմ Թեյլըր Ջոնսոնը հրաշագործուհի է: Սիրում եմ նրան և կարծում եմ՝ գեղեցիկ աշխատանք էր արվել: Բայց վերջին անգամ ես տեսախցիկի համար ամբողջովին մերկացել եմ «Գահերի խաղի» համար ու դա վաղուց էր, բայց ինձ դեռ հարցնում են այդ մասին, քանի որ կին եմ: Դրա մասին հարցը նյարդայինացնող է ու հոգնել եմ դրանից, որովհետև ես դա արել եմ կերպարիս համար, այլ ոչ թե որպեսզի ինչ-որ տղա նայի իմ կրծքերին, Աստծո սիրուն: Եվ երբ ֆիլմաշարում Էնասթեյշա Սթիլին մարմնավորելու առաջարկը եղավ, ես ասացի, որ չեմ կարող: Ես «Գահերի խաղը» սերիալում դեռ փորձել էի տեսախցիկի առաջ հնարավորինս քիչ մերկանալ և դա դեռ քննարկվում է: Հետևաբար չէի կարող այո ասել մի ֆիլմի, որն ամբողջովին սեքսի, ցանկասիրության, մերկանալու ու այդ ամենի մասին է: Ասացի՝ «Ոչ մի դեպքում ինքնակամ չեմ հայտնվի մի իրավիճակում, երբ չեմ կարողանա նայել ինչ-որ մեկի աչքերի մեջ ու ասել՝ ո՛չ, չես կարող մերկ տեսարաններիս մասին հարցեր տալ ինձ»: 

Համանուն գրքաշարի հիմնա վրա նկարահանած ֆիլմաշարում Էնասթեյշա Սթիլի դերը ստանձնեց դերասանուհի Դակոտա Ջոնսոնը, որը այդ դերի միջոցով բավականին մեծ ճանաչում ձեռք բերեց: