Քանյե Ուեսթը «նորաձևության ինկուբատոր» կստեղծի երիտասարդ դիզայներների համար

Քանյե Ուեսթը հայտնել է իր պատրաստակամությունը՝ երիտասարդ և տաղանդավոր դիզայներներին աջակցելու հարցում: Բրենդի ստեղծող Yeezy-ն բացելու է «նորաձևության ինկուբատոր», որի շրջանակներում ֆինանսական աջակցություն կցուցաբերի և խորհրդատվություն կանցկացնի նրանց հետ, ովքեր ուզում են հաջողություն ունենալ նորաձևության ասպարեզում:

Առաջին դիզայները, ով Քանյեի ծրագրի մաս է կազմել՝ եղել է Մեյսի Շլոսսը Parsons-ի շրջանավարտ և Yeezy-ի դիզայներական թիմի նախկին անդամ: Քանյեի օգնությամբ աղջիկը թողարկել է սեփական բրենդը՝ Masie Wilen. Բրենդի առաջին հանգստյան հավաքածուն մոտակա ժամանակաշրջանում կներկայացվի Լոս-Անջելոսում :