Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են

Շատերս, եթե ոչ բոլորս, ունենք մեկն, ում համարում ենք մեր իդեալը, կամ որին ուղղակի երկրպագում ենք՝ փորձելով հետևել կամ նրա՛ ոճին, կա՛մ որդեգրել նախընտրությունները, կամ էլ, որի աշխատանքներով ուղղակի հիանում ենք: Նրանց հանդիպելիս շատերս գուցե ուշաթափվենք, լաց լինենք, կամ պարզապես գլուխներս կորցնենք: Հայտնի աստղերը ևս բացառություն չեն: Մեր սիրելի հայտնի մարդիկ նույնպես երկրպագուներն են այլ հայտնի մարդկանց: VNews-ը փորձել է առանձնացնել 10+ աստղերի, որոնք այլ աստղերի իրական երկրպագուներն են:

1. Սոֆի Թըրներ՝ Ռայան Գոսլինգdrake

«Գահերի խաղը» սերիալի դերասանուհին Ռայան Գոսլինգի հայտնի երկրպագու է: Մի անգամ նա երեկույթի ժամանակ նկատել է Գոսլինգին, «գաղտնի» լուսանկարվել նրա հետ ու նկարը տեղադրել ինստագրամի իր էջում: «Կներեք, տղանե՛ր, ես արդեն զբաղված եմ»:

2. Թեյլոր Սուիֆթ՝ Ադել և Ջոան Ռոուլինգ

Թեյլորն ինստագրամյան իր էջում մի անգամ հրապարակել է լուսանկարներ Ադելի և Ջոան Ռոուլինգի հետ: Նա գրել էր՝ «Այնքան շնորահակալ եմ այս կանանց իրենց ստեղծած ու արվեստի միջոցով մեզ փոխանցած բառերի համար: Շնորհակալ եմ, որ եկաք Լոնդոնի իմ համերգին: Հավերժ»:

3. Փինք՝ Ջոնի Դեփ

Ջիմմի Քիմելի հաղորդման ժամանակ Փինքը նշել է, որ Ջոնի Դեփի այնքան մեծ երկրպագու է, որ նույնիսկ չի կարողանում խոսել նրա հետ: Երգչուհին մի անգամ է հանդիպել դերսանին, այն էլ իր ամուսնու դրդմամբ, բայց առաջին շփումը Փինքի խոսքով այդքան էլ հաջող չի ստացվել՝ նրանք չեն հասկացել իրար: Սակայն երկրորդ շփումը հաստատ հաջողված էր. տեսե՛ք ինքներդ՝ Ջոնի Դեփն անակնկալի է բերում Փինքին:

4. Միլի Բոբի Բրաուն՝ Դրեյք

Դեռահաս դերասանուհին Դրեյքի մեծ երկրպագու է, նա նույնիսկ կարողանում է նրա երգերը երգել: Դրեյքն իր հերթին՝ Միլիի մեծ ֆանն է, ինչը կարող եք նույնիսկ գուշակել նրա դեմքից:

5. Էմմա Ուաթսոն՝ Սելին Դիոն

«Հարի Փոթեր» ֆիլմաշարում Հերմայոնիին մարմնավորող Էմմա Ուաթսոնը Ջիմմի Քիմելի հաղորդման ժամանակ պատմել է, որ միանգամայն տարված էր Սելին Դիոնով, երբ հանդիպել է նրան «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմի լոսանջելեսյան պրեմիերայի ժամանակ: «Սելին Դիոնը ժամանեց և ես ուղղակի գրկել էի իմ մենեջերին ու ասում էի. «Սա չափազանց է ինձ համար: Պետք է նշեմ, որ ծնողներս չեն հասկանում Հոլիվուդի աստղերին և այլ նման բաներ, բայց ես ու մայրս մեքենայի մեջ առանց դադարի լսում էինք Սելին Դիոնի երգերը»:

6. Քիմ Քարդաշյան՝ Շեր

Քիմը բազմիցս նշել է, որ հայազգի երգչուհի Շերն իր իդեալն է: Նա նույնիսկ 2017թ.-ին BAZAAR ամսագրի ֆոտոշարքում Շերի ոճով է լուսանկարվել, իսկ հաջորդ տարի նրա լասվեգասյան համերգին ներկա գտնվել, որտեղ երգչուհու հետ նույնիսկ խոսել է Հայաստան գալու մասին: Քիմն իր ինստագրամյան էջում պարբերաբար տեղադրում է նաև Շերի լուսանկարները՝ նրան անվանելով հայ գեղեցկուհի:

7. Ջենիֆեր Լոուրենս՝ Քարդաշյանների ընտանիք

Ջենիֆեր Լոուրենսը Քարդաշյանների ընտանիքին այնքան է սիրում, որ նրանց ռեալիթի շոուից նույնիսկ արտահայտություններ է անգիր հիշում: Ջենիֆերը Քարդաշյանների ու հատկապես Քիմի երկրպագուն է արդեն 10 տարի, սակայն նրա սերն այս ընտանիքի անդամների հանդեպ միայն մեծանում է: Մի անգամ, երբ Ջենիֆեր Լոուրենսը մեկ օրով Ջիմմի Քիմելի փոխարեն վարում էր նրա երեկոյան հաղորդումը, նրա հյուրն էր Քիմ Քարդաշյանը, որի հետ նա հիշում էր իրենց առաջին հանդիպումը և ընթրիքը:

8. Ռիտա Օրա՝ Ջենիֆեր Լոպես

Ռիտա Օրան հաճախ ասում է, որ ՋեյԼոյի երկրպագուն է և այս նկարը միանգամայն նկարագրում է նրա «երկրպագության աստիճանը»: Ռիտայի նստած դիրքն ասում է՝ ես հանգիստ եմ, բայց նրա աչքերն այլ բան են խոսում:

9. Բլեյք Լայվլի՝ Էմմա Բանթըն

Դերասանուհին մի լուսանկար էլ տեղադրել իր ինստագրամյան էջում, որտեղ Spice Girls-ի համերգին մանուկ հասակում գնացել էր խմբի անդամներից մեկի՝ Էմմա Բանթընի տեսքով: Երբ վերջինս մեկնաբանել էր Լայվլիի նկարը գրելով՝ «Ի՜նչ քյութ է: Երկու պոչն իսկապես համապատասխանում է քեզ», դերասանուհին պատասխանել էր՝ «Հավերժ կխոնարհվեմ քո առաջ: Չեմ կարողանում հավատալ, որ գիտես՝ ով եմ ես: Սա երբեք սովորական չի լինի ինձ համար»:

10. Արիանա Գրանդե՝ Ջիմ Քերի

Արիանան մի հոլովակ էր տեղադրել ինստագրամի իր էջում, որտեղ առաջին անգամ հանդիպում է իր սիրելի աստղին՝ դերասան Ջիմ Քերիին: Այնուհետև նա թվիթերում գրել է՝ «Հանդիպեցի իմ մանկության քրաշ Ջիմ Քերիին: Նույնիսկ կարողացա խոսել: Նա բարի էր, ջերմ ու մարդկային: Այնքան երջանիկ եմ»: 

11. Սելենա Գոմես՝ Ջենիֆեր Էնիսթոն

Սելենա Գոմեսը դեռ 8 տարեկանից դերասանուհու երկրպագուն է: Մի անգամ նա լուսանկար է հրապարակել Էնիսթոնի հետ, որին կից գրել էր՝ «Դեռ 8 տարեկանից հետևում եմ նրա դերասանական կարիերային և հիմա տեսնում եմ նրան միանգամայն վերափոխված իր «CAKE» ֆիլմում: Կարողացա լուրջ խոսակցություն ունենալ այս մարդու հետ, որն այքան բարի սիրտ ունի: Ողջ տարիս հաջողված է»: