Հինգ հայեր, ովքեր փոխեցին աշխարհը
104 տարի առաջ հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնած մարդկանց խիզախության շնորհիվ փրկվածներից շատերն ու նրանց սերունդներն իրենց մեջ ուժ գտան առաջ շարժվելու և նկատելի հետք թողեցին աշխարհում։ Անցած 104 տարում հայերը բազում և բազմազան ծառայություններ են մատուցել մարդկությանը։ Ահա մեծանուն հայերի ընդամենը մի քանի անուն, որոնք իրենց նվաճումներով պարտական են նաեւ այն անհատների բարի կամքին, ովքեր մեկ դար առաջ ստանձնեցին հայ ազգի փրկարարի առաքելությունը։
1․ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ. ԵՐԳԻՉ, ԴԵՐԱՍԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾ
Բեմում է ավելի քան 60 տարի, անցած դարի ֆրանսիական ամենաանմոռաց երգերից շատերի հեղինակն է, համարվում է ֆրանսիական շանսոնի դասականներից մեկը։
2․ՇԵՐ. ԱՍՏՂ, ԲԱՐԵԳՈՐԾ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱԿՏԻՎԻՍՏ
Նա բոլոր ժամանակների ձայնագրությունների ամենամեծաքանակ վաճառք ունեցած կատարողներից է, սակայն դրանից բացի եղել է Բրոդվեյի աստղ, հեռուստատեսության և կինոյի դերասան։
3․ ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆ. ՆԵՐԴՐՈՂ, ԲԱՐԵԳՈՐԾ, ԽԱՂԱՏՆԵՐԻ ՀՍԿԱ
Նա աշխարհի խոշորագույն հյուրանոցների կառուցողներից էր։ Նրան են վերագրում Լաս Վեգասի զարգացման և դրա խաղատներն ու հյուրանոցներն իրենց ներկայիս կարգավիճակին հասցնելու պատիվը։
4․ ՏԱՐՈՆ ԱՃԵՄՕՂԼՈՒ. ՏՆՏԵՍԱԳԵՏ
Նա մեր ժամանակների ամենահռչակավոր տնտեսագետներից է, պարգեւատրվել է հեղինակավոր Ջոն Բեյթս Քլարքի շքանշանով:
5․ԴԵՅՎԻԴ ԻԳՆԱՏԻՈՒՍ. ԼՐԱԳՐՈՂ, ԳՐՈՂ
Նա The Washington Post օրաթերթի նշանավոր լրագրող է, մասնագիտացած է միջազգային հարաբերությունների ասպարեզում։
Մեկնաբանություն
Խնդրում ենք նախ մուտք գործել