Գրքերն ընդդեմ ֆիլմերի․ Գրքի գողը

1999 թվականին իր առաջին վեպի հրատարակման պահից Մարկուս Զուսակն արագորեն դառնում է Ավստրալիայի երիտասարդ ամենահայտնի գրողներից մեկը։ Իր գրքերում Զուսակը պատմում է այլ դժբախտ մարդկանց մասին, ովքեր պայքարում են կյանքի անարդարությունների դեմ՝ փորձելով բարելավել իրենց կենցաղն ու կյանքը։ Հարցազրույցներից մեկում Զուսակը պատմել է, որ մինչև մեծանալը, բազմաթիվ պատմություններ է լսել նացիստական Գերմանիայի, Մյունխենի և հրեաների ռմբակոծման մասին, որոնք տեղի են ունեցել գերմանական փոքրիկ քաղաքում, որտեղ այդ ժամանակ ապրել է նրա մայրը։ Բոլոր այս իրադարձությունները ներշնչել են, որ նա գրի «Գրքի գող» վեպը։

Վեպը կառուցված է անսովոր կերպով․ վեպը պատմվում է Մահվան կողմից, ով ըստ հեղինակի տղամարդ է։ Մահն իրենից ներկայացնում է բավականին անորոշ կերպար, երբեմն վեպում նրա ներկայությունը կարևոր դեր է խաղում։ Մահը պատմում է իր ոչ այնքան հեշտ գործունեության մասին և հաճախ է տալիս իր սեփական մեկնաբանությունները վեպում կատարվող դեպքերի մասին։

Վեպը բաժանված է 10 մասերից, որոնք յուրաքանչյուրն ունեն իրենց անվանումը։ Ամփոփիչ տասներորդ մասը անվանված է նույն կերպ, ինչ հենց գիրքը՝ «Գրքի գող»։

Վեպի գլխավոր հերոսուհին 9-ամյա Լիզել Մեմինգերն է։ Նա դժվար ճակատագիր է ունենում․ նրա հայր, ում անհայտ պատճառներով համարում էին կոմունիզմի հետ կապ ունեցող անձ, անհետ կորչում է, իսկ մայրը, չկարողանալով խնամել փոքրիկ դստերն ու որդուն, որոշում է երեխաներին հանձնել խնամակալներին։ Ճանապարհին մահանում է տղան, ում հուղարկավորում են գերեզմանատանը, որտեղ և Լիզելը գտնում է իր կյանքի առաջին գիրքը՝ «Հրահանգներ գերեզմանափորերին»։Շուտով Լիզելը գալիս է իրականում գոյություն չունեցող Մոլկինգ անունով քաղաք՝ իր խորթ ծնողների՝ ներկարար Հանսի և լվացարարուհի Ռոզայի մոտ, ովքեր ապրում են Հիմել-Շտրասում (այս անվանումը թարգմանաբար նշանակում է «Երկնային փողոց»)։ Ռոզան դիմավորում է աղջնակին ոչ այնքան բարեհամբույր կերպով, բայց Լիզելը շուտով ադապտացվում է կենցաղին և մտերմանում է խորթ մոր հետ՝ տեսնելով վերջինիս կոպիտ վերաբերմունքի տակ թաքնված բարի սիրտը։ Խորթ հոր հետ հարաբերությունները հենց սկզբից լավ են դասավորվում, նրանք միմյանց հասկանում են կես խոսքից։ Բացի դա Հուբերմանը հակաֆաշիստ է, որը կարևոր դեր է խաղում վեպի իրադարձությունների զարգացման վրա։ Ապրելով Հիմել-Շտրասում, Լիզելը շատ արագ ընկերներ է գտնում, որոնցից մեկը Ռուդի Շտայներն է՝ նրանց հարևանը, ում վիճակված էր դառնալ Լիզելի լավագույն ընկերը։ Ռուդին և Լիզելը միասին գնում են դպրոց, ֆուտբոլ են խաղում, մթերք են գողանում քաղցած ժամանակ, նրանք ամեն ինչ միասին են անում։Վեպի զարգացումների ողջ նթացքում Հանսը Լիզելի սովորեցնում է կարդալ՝ տառերը գրելոով նկուղի պատերին։ Ընթերցանությունը նրան այնքան շատ է դուր գալիս, որ նա սկսում է գրքեր գողանալ․ նրանից լավ «գրքի գող» է դուրս գալիս։ Նրա գողացած առաջին գիրքը «Ուսերի թոթվում» գիրքն է, որը Լիզելը գողանում է հրապարակից, որտեղ ֆաշիստներն այրում են ռասայական մղումներով։ Հետագայում քաղաքապետի կինը Լիզելին է տալիս մի գիրք։ Սյուժեի զարգացման ընթացքում հեղինակը ցանկանում է ցույց տալ, որ գիրք ընթերցելը աղջկա համար ավելի մեծ նշանակություն ունի, քա կարելի է պատկերացնել։ Դրանք սնում են Լիզելի հոգին, նրան սնունդ են տալիս։ Գրքերը ղջկա դաժան կյանքի միակ մխիթարությունն է։  

«Գրքի գող»-ը Ֆիլմի մասին կարծիքները բավականին տարբեր են՝ ծայրահեղ դրական և ծայրահեղ բացասական:

Քննադատ Ռիչարդ Ռոպերը Chicago Sun-Times- ում գրում է, որ սցենարիստ Մայքլ Պետրոնը և ռեժիսոր Բրայան Պերսիվալը հրաշալի կերպով ֆիլմում արտահայտել են գրքի ամբողջ տխրության և ուրախության պահերը։ Բացի դրանից նրանք դրական կարծիք են ունեցել Սոֆի Նելիսի խաղի մասին։

Քննադատ Սթիվեն Հոլդենը  The New York Times-ից  ֆիլմի մասին ոչ այդքան դրական է արտայատվում, անվանելով ֆիլմը «ցածրորակ արտադրանք»:

Մեկնաբանություն


Նմանատիպ

Հոդվածներ չեն գտնվել