130
  • Դժգոհել

Ամբողջությամբ սպիտակ. Տաթևիկ Ադումյանը մեղմ կերպարով

 

Երիտասարդ դերասանուհի Տաթևիկ Ադումյանը նոր ֆոտոշարքից կադրեր է հրապարակել, որտեղ ներկայացել է ամբողջական սպիտակ կերպարով:

Ինստագրամյան էջում հրապարակած լուսանկարներում դերասանուհին կրում է ճերմակ երանգի, երկարափեշ, ամառային զգեստ։ Մինիմալիստական կերպարը ամբողջացրել է վառ և արտահայտիչ դիմահարդարմամբ։ Վարսերի գունային ընտրությունն ու հարդարանքը կերպարն ավելի ամբողջական են դարձրել ։  Իսկ հրապարակմանը կից նա կատարել է հետևյալ գրառումը․ «Սպիտակը պարզապես գույնի բացակայություն չէ. այն փայլուն և դրական բան է, նույնքան կրքոտ, որքան կարմիրը, նույնքան որոշակի, որքան սևը»․ Գ․Կ Չեսթերոն (1908թ․)։

Հրապարակմանը կից մեկնաբանություններում նրա երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել դերասանուհուն։

Մեկնաբանություն




Նմանատիպ