69
  • Դժգոհել

Ինչպե՞ս են ինստագրամյան fashion բլոգերները կրում տարվա թրենդային մոխրագույն կոստյումները

Styleinfo-ն ձեզ համար հավաքել է  նորաձևության ուղեցույց.

2019-20 աշուն-ձմեռ սեզոնում տղամարդկանց կոստյումները դարձել են նորաձև աղջիկների զգեստապահարանի բաղկացուցիչ մասը: Եթե անցյալ տարի բոլորը հագնում էին սև կոստյումներ, իսկ այս աշնանը շագանակագույնը, ապա ձմռան գալուստով, վերջապես նորաձևություն վերադարձավ մոխրագույնը: Որպես  այս ամենի հաստատում ` մենք ձեզ համար առանձնացրել ենք Streetstyle-ի սիրահարների ամենանորաձև կերպարները, որոնք ստեղծված են մոխրագույն, տղամարդկանց կոստյումներով:

Ինստագրամյան ամենաոճային fashion բլոգերներից մենք ընտրել ենք ամենաոճային համադրությունները, ցույց տալու համար, որ մոխրագույն կոստյումները պարտադիր պետք է լինեն  ձեր ձմեռային զգեստապահարաններում: Օրինակ ՝ այն կարելի է կրել հենց այդպես, ամբողջությամբ թույլ վիճակով` պահպանելով կոստյումի մեծությունը, լայնությունը և երկարությունը: Կարող եք համադրել այն սպիտակ շապիկի հետ: 

Ինստագրամյան Street style-ի սիրահարները նաև առաջարկում են այն կրել երկարաճիտ կոշիկների տակ ֆիքսելով: Երկարաճիտ կոշիկներն ընտրելիս կարող եք նախապատվեւթյունը տալ կազակներին, որոնք ինչպես նախորդ, այնպեդ էլ այս սեզթնին շատ նորաձև են:

Եթե որոշել եք այն կրել երեկոյան որևէ խնջույքի, ապա ձեզ համար առաջարկում ենք հետևյալ տարբերակը:

Մեկնաբանություն




Նմանատիպ