58
  • Դժգոհել

«Ջոլին անհիմն զրպարտում է որդուս». Բրեդ Փիթի մայրը պատմել է ողջ ճշմարտությունը նախկին հարսի մասին

Բրեդ Փիթի 79-ամյա մայրը ՝ Էտտան, խոսել է նախկին հարսի` 44-ամյա Անջելինա Ջոլիի պահվածքի մասին: Կինը դժգոհել է դերասանուհուց ՝ քանի որ սահմանափակում է երեխաների տեսակցությունը նախկին ամուսնու հետ:

Էտտա Փիթը երբեք չի թաքցրել, որ համակրում է իր որդու առաջին կնոջը ՝ 50-ամյա Ջեննիֆեր Էնիսթոնին: Կանայք դեռ լավ հարաբերություններ են պահպանում: Նրանք ժամանակ առ ժամանակ զանգահարում և հանդիպում են միմյանց հետ: Դա միշտ խանդ է առաջացրել Ջոլիի մոտ: Նա անհանգստանում էր, որ Բրեդի մոր միջոցով Ջեննիֆերը կփորձի վերականգնել իր «նախկին պաշտոնը»: Արդյունքում, երբ Ջոլին և Փիթը առանձնացան, հոլիվուդյան կինոաստղը որոշեց վրեժ լուծել նախկին ամուսնու ծնողներից:


Անջելինան սահմանափակել է վեց երեխաների` իրենց տատիկ-պապիկների հետ հանդիպելու իրավունքը: Փիթի ծնողները խնդրել են Ջոլիին, որպեսզի ժառանգներին չօգտագործի որպես շանտաժի գործիք: Այս դեպքից հետո, Էտտան հայտարարել է, որ այլևս չի լռելու և լրատվամիջոցներին հայտնել է, որ Ջոլլին անհիմն զրպարտում է Փիթին. «Անջելինան ոչ միայն անհիմն զրպարտում է մեր որդուն, այլև երեխաներին տրամադրում է իրենց հոր դեմ»: 
Փիթի մայրը խոստովանել է, որ ինքը վաղուց է  երազում անձամբ հանդիպել Ջոլիին, քանի որ չի կարողանում հարցը հեռակա կարգով լուծել: «Ես չեմ կարող օրինականորեն ազդել նրա վրա, բայց կցանկանայի դեմ առ դեմ խոսել: Ես ուզում եմ նրան շատ բաներ պատմել, և նա գիտի, որ խոսակցությունը տհաճ է ստացվելու », -  նա նախազգուշացրել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանին:


Էտտան ամուսնու ՝ 78-ամյա Ուիլյամ Փիթի հետ միասին մտադիր է գնալ որդու մոտ ՝ Ծննդյան տոները հանգիստ ընտանեկան շրջանակներում դիմավորելու համար: Աստղային մայրը պարզաբանել է, որ նախապես ենթադրվում էր, որ Բրեդը տոնը պետք է նշի ժառանգների հետ, բայց Անջելինան պատճառ է գտել, որ այդ օրը երեխաներին իր կողքը պահի:


Փիթի ընկերները պնդում են, որ Ջոլին շանտաժի է ենթարկում նախկին ամուսնուն ՝ իր նոր սիրավեպի պատճառով: Դերասանն ինքը սխալ է անվանել դերասանուհու հետ ամուսնությունը:

Նշենք նաև, որ աստղերի կենսաբանական մեծ դուստրը ՝ 13-ամյա Շիլոհը, պատրաստվում է տրանսգենդերային անցում կատարելուն: Աղջիկը պաշտոնապես փոխել է իր անունը` դառնալով Ջոնի:

Մեկնաբանություն




Նմանատիպ