81
  • Դժգոհել

Հեյլի Բիբերը խոստովանել է, որ իրեն «տրամադրել են» Սելենա Գոմեսի դեմ

23-ամյա Հեյլի Բիբերը 27-ամյա ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսի հետ կոնֆլիկտը համարել է «կեղծ դրամա»: Հանրաճանաչ երգչի կինը կարծում է, որ նրանք բախվել են այս խնդրին  Ջասթին Բիբերի երկրպագուների տարածած անհիմն տեղեկատվության պատճառով:

Հեյլին հայտարարել է, որ ինքը երբեք թշնամություն չի ունեցել Սելենա Գոմեսի նկատմամբ և իրեն մրցակից չի համարում: Նա չի հավատում, որ դժբախտ սիրո մասին երգչուհու «Lose You To Love Me» -ի սինգլը ինչ-որ կերպ առնչվում է ամուսնուն:

Մոդելը պնդում է, որ ինքը երբեք չի մտածել այդ մասին: Ըստ նրա, ամբողջ տեղեկատվությունը կեղծվել է երկրպագուների կողմից: «Կարծում եմ, որ սոցիալական ցանցերը մարդկանց միջև թունավոր հարաբերությունների ստեղծման միջավայր են: Օգտագործողները կեղծ դրամա են ստեղծել մեր միջև: Նրանք հրարում են մեզ, փորձում են արհեստականորեն կոնֆլիկտ ստեղծել մեր միջև», - ասում է Ջասթին Բիբերի կինը:
Հեյլին վստահ է, որ այս ամենը պետք է կանգ առնի: Շիկահեր մոդելը նշել է, որ իրեն դուր են գալիս Սելենայի բոլոր գրառումները: «Մի՞թե սա ցույց չի տալիս, որ մեր միջև ամեն ինչ նորմալ է», - նշել է Հեյլին:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ Հեյլին մտավախություն ունի ամուսնու նախկին սիրելիի հետ կապված, իսկ այժմ նոր քաղաքականություն է որդեգրել` ցուց տալով, որ նա Սելենային մրցակից չի համարում և, որ միայն համակրում է նրան:

Մեկնաբանություն




Նմանատիպ