32
  • Դժգոհել

Ինչպե՞ս ամեն ինչ հասցնել. մի քանի հնարք, որոնք ձեզ կօգնեն

Դուք անընդհատ ինչ-որ բանով զբաղված եք, բայց միևնույն ժամանակ չեք հասցնում ամեն ինչ ավարտե՞լ. ծանոթ իրավիճակ է:
Մենք ձեզ առաջարկում ենք մի քանի տարբերակ, որոնք կօգնեն ժամանակը ճիշտ կառավարել և օրվա ընթացքում ավարտին հասցնել բոլոր աշխատանները:

1.Պլանավորեք ձեր ժամանակը

Նախապես կազմեք մի ցուցակ, որտեղ, ըստ կարևորության, առանձնացրեք ձեր օրվա պլանները: Առանձնացրեք ամենադժվարը և սկսեք կատարել ամենադժվարից կամ հակառակը, սկսեք ամենահեշտից օրվա ձեզ հարմար ճամանակահատվածից: 

2.Մի՛ փորձեք միևնույն ժամանակ կենտրոնանալ ամեն ինչի վրա:

Այս իրավիճակում նույնիսկ համակարգիչները դադարեցնում են իրենց աշխատանքը: Պետք է ամեն ինչ, առանձին-առանձին իրականացնել և փորձել հերթով կատարելով առաջ անցնել:

3.Ինքներդ ձեզ ոգևորեք և  պարգևատրեք 

Ըստ կազմածդ ցանկի, եթե վերջացրիր սա և պատրաստվում ես առաջ անցնել, ինքդ քեզ կարող ես ոգևորել. ուտել քո սիրելի շոկոլադը, թխվածքաբլիթը... հաջորդը կատարելու դեպքում սահմանիր ևս մի բան, որն ավարտելուց հետո այն քեզ կոգևորի: Այն միանշանակ կօգնի նաև բարձրացնել ձեր աշխատունակությունը:

4.Սովորեք ասել «ոչ՛»

Դրական մի՛ պատասխանեք բոլորի խնդրանքներին: Նույնիսկ քաղաքավարությունից դրդված ցույց մի՛ տվեք, որ ձեր դիմացինի առաջարկը հավանության եք արժանացնում: Շարճվեք ձոր պլանով և առաջնային մտածեք միայն ձեր աշխատանքի մասին:

 5.Մի՛ վատնեք ժամանակը երկար, աննպատակ զրույցների վրա և երկար ժամանակ մի՛ ծախսեք սոցիալական ցանցերում:

Որոշում եք ուղղակի արագ ստուգել ձեր սոցիալական էջի նորությունները, սակայն 10-ը րոպեի փոխարեն կորցնում եք 20-30 րոպե, կամ ավելի երկար ժամանակ: Սա, իհարկե, ինքնաբերաբար է ստացվում, սակայն հարկավոր է սահմանել հստակ ժամանակ, որն անհրաժեշ է ծախսել սոցիալական ցանցում, այլապես չեք հասցնի ձեր պլանները ավարտին հասցնել:

6.Սահմանեք ընդմիջումներ `առնվազն 15 րոպե

Հետազոտությունների համաձայն, մեծահասակները  չեն կարողանում նույն աշխատանքը կատարել ավելի քան մեկուկես ժամ: 90 րոպե անց ուղեղը հոգնում է: Ուստի հնարավորություն տվեք նրան հանգստանալ և վերակտիվանալ, իսկ ինքներդ ձեզ ՝ ուտել:

Մեկնաբանություն




Նմանատիպ