98
  • Դժգոհել

90-ականների ամենանորաձև սանրվածքը կրկին թրենդային

Կատարյալ տեսք և քիչ ջանքեր

90-ականների ամենաոճային սանրվածքներից մեկը կրկին նորաձև է: Այս տարի բարձր պոչերի հետ մեկտեղ վերադարձան նաև կիպ սանրվածքները` դեմքին երկու մազափունջ արձակած: 

Գրեթե 20 տարի մոռացված տենդենցը կրկին վերածնունդ ապրեց սուպերմոդել Քենդալ Ջենների շնորհիվ, ով Կաննի կինոփառատոնում հայտնվեց այս պարզ, բայց էլեգանտ սանրվածքով:

Սանրվածքը դարձել է շատ կիրառելի, քանի որ առօրյայում հիանալի տարբերակ է ` հեշտ և արագ: Այն կարող եք իրականացնել ինչպես կիպ, այնպես էլ ավելի թույլ հավաքված տարբերակներով: 

Սուպերմոդել Բելլա Հադիդը և երգչուհի Դուա Լիպան նախընտրում են սանրվածքի կիպ տարբերակները: Այն կարող եք ավելի կոկիկ դարձնել` օգտագործելով վարսերի համար նախատեսված տարբեր յուղեր կամ քսուքներ:

Եթե նախընտրում եք սանրվածքի թույլ և թեթև տարբերակները, ապա հարկավոր չէ կապել շատ ձիգ պոչ: Վարսերը կարող եք վարսակալով ֆիքսել շատ թույլ և հետո երկու մազափունջերին տալ որոշակի կլորություն:

Մեկնաբանություն




Նմանատիպ