106
  • Դժգոհել

2020թ.-ի ամենանորաձև չորս կտրվածքները

Բոլոր նրանց համար, ովքեր լուրջ փոփոխություններ են ցանկանում անել:

Կարճ կտրվածները այժմ նորաձևության գագաթնակետում են գտնվում: Ցուցադրությունների ժամանակ մոդելների սանրվածքները գնալով դառնում են ավելի ու ավելի կարճ: Նորաձևության այս տենդենցով շարժվում են նաև հայտնիները: Նրանք արդեն երկար ժամանակ է, ինչ հրաժարվել են իրենց երկար վարսերից: 

Եթե ցանկանում եք լուրջ փոփոխություններ, ուրեմն ճիշտ ժամանակն է այն նորաձև դարձնելու համար: 

Բոբ կառե, ինչպիսին Իրինա Շեյքինն է

Իրինա Շեյքը իսկական հեղաշրջում  արեց «Ոսկե գլոբուս» -ի ժամանակ` ներկայանալով բոբ կառեով: Այժմ մոդելի վարսերը երկարել են մինչև ուսերը և այս ոճը նորաձև ու թարմ տեսք է հաղորդել սուպերմոդելին: Բոլոր նրանք, ովքեր հոգնել են երկար վարսերից, բայց պատրաստ չեն արմատական ​​փոփոխությունների, բոբ կառեի երկար տարբերակը հիանալի ընտրություն կլինի:

Եվս մեկ սուպերմոդել, ով որոշեց կտրուկ իմիջային փոփոխություններ կատարել: Բելլա Հադիդը սկզբից երկար, սև վարսերը գունափոխեց` դարձնելով այն շեկ, ապա կտրուկ կարճացրեց երկարությունը: Նա ընտրել է բոբ կառեի ավելի կարճ տարբերակը: Այն գեղեցիկ է թե՛ ուղիղ տարբերակով, թե՛ խառը:

Կարճ բոբ, ինչպես դերասան Կայա Գերբեռինն է

Կայան վարսերը կտրելիս նախապատվությունը տվել է կարճ բոբին:Սա հիանալի տարբերակ է բոլոր նրանց համար, ովքեր մտադիր են կտրուկ փոփոխություն կատարել: Այս կտրվածքով ստիպված չեք լինի երկար ժամանակ անցկացնել ձեր վարսերը հարդարելու վրա:

Գարսոն կտրվածքը, ինչպես Շարլիզ Տերոնինն է

Դերասանուհին վաղուց է ցույց տվել, որ տարբերվող կտրվածքների սիրահար է:
Վարսերը չեն հասցնում երկարել, երբ նա կրկին կտրում է մինչև ուսերը: Այս փոփոխության ժամանակ էլ Շարլիզը ընտրել է նորաձև գարսոն սանրվածքը չոլկայով:
        

Մեկնաբանություն




Նմանատիպ