639
  • Դժգոհել

Որքա՞ն են կազմում միջին աշխատավարձերը հայկական թիմերում.Հետաքրքիր մանրամասներ

«Sputnik Արմենիան» հրապարակել է հետաքրքիր տեղեկություններ այն մասին,թե հայկական թիմերում ֆուտբոլիստների միջին աշխատավարձերը որքան են կազմում: 

Ընթացիկ առաջնությունում առաջին վեց տեղերը զբաղեցնող թիմերից ամենափոքր բյուջեն ունեն «Լոռին» ու «Շիրակը»:

Վանաձորի թիմում միջին աշխատավարձը կազմում է 900-1000 դոլար, իսկ Գյումրու թիմում այն մի փոքր բարձր կարող է լինել` մոտ 1200 դոլար: Չնայած դրան, ինչպես հասկանում ենք, դա չի խանգարում, որ «Լոռին» գլխավորի մրցաշարային աղյուսակը, իսկ «Շիրակն» էլ հավասար պայքար մղի բոլոր թիմերի հետ:

Բյուջեի առումով, ամենայն հավանականությամբ, առաջատարը գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» է, չնայած «Փյունիկը», «Ուրարտուն» և «Ալաշկերտը» պակաս ներդրումներ չեն կատարում: Պարզապես թիմերի կազմերում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքներին հետևելով` պարզ է դառնում, որ չեմպիոնը բյուջեի տեսանկյունից առավելություն ունի: Բացի այդ, «Արարատ-Արմենայի» կազմում հանդես եկող ֆուտբոլիստների միջին աշխատավարձը, ըստ որոշ տեղեկությունների, ամենաբարձրն է: Այն կազմում է 5000-6000 դոլար: Իսկ ահա «Փյունիկ», «Ուրարտու» և «Ալաշկերտ» թիմերում ֆուտբոլիստները վաստակում են միջինը 3000-4000 դոլար: Երևանի «Արարատի» ու «Նոայի» ֆուտբոլիստների միջին աշխատավարձը կազմում է 2000 դոլար:

Մեկնաբանություն




Նմանատիպ