640
  • Դժգոհել

90+5. Կորտուայի հարվածից հետո Բենզեման խփում է «Ռեալի» պատասխան գոլը՝ «Վալենսիայի» դարպասը

Լա- Լիգայի 15-րդ տուրի վերջին խաղում՝ «Վալենսիան», Մեստալյա ստադիոնում ընդունեց Մադրիդի «Ռեալին»։

Մինչև 2-րդ խաղակեսի միջնամասը՝ բազմաթիվ հնարավորություններ ուներ «արքայական» ակումբը՝ հաշվի մեջ առաջ անցնելու, բայց հիանալի էին պաշտպանվում «չղջիկները»։

Խաղի 78-րդ րոպեին «Վալենսիան» հիանալի հակագրոհ անցկացրեց, որի արդյունքում Կառլոս Սոլերը բացեց խաղի հաշիվը։

«Ռեալը» խաղի վերջին գրոհն անցկացրեց ավելացված ժամանակի վերջին՝ 90+5 -րդ րոպեին։ Գրոհին էր միացել նաև դարպասապահ Տիբո Կուրտուան։ Տոնի Կրոսի անկյունայինից կատարած փոխանցումից հետո՝ Կուրտուան հաղթեց օդային պայքարում և գլխով կարողացավ հարվածել, որից հետո գնդակը ետ մղեց մրցակցի դարպասապահ Խայմե Դոմենեկը։ Այդ դրվագից հետո՝ Կարիմ Բենզեման կարողացավ դուրս մնալ հսկողությունից և գնդակն ուղարկել մրցակցի դարպասը։

«Վալենսիա» 1-1 «Ռեալ»

Գոլերը՝ Սոլեր 78, Բենզեմա 90+5

Այս խաղից հետո «Ռեալը» վաստակեց 35 միավոր և հավասարվեց առաջատար «Բարսելոնային»։

«Վալենսիան» վաստակեց 28 միավոր և 8-րդ տեղում է։

Մեկնաբանություն




Նմանատիպ