188
  • Դժգոհել

«Թռչունյան տուն» կենտրոնի երեխաների ու աշխատակիցների ապագան անհայտ է

Գյումրու «Թռչունյան տուն» խնամքի կենտրոնը լուծարվում է։ Այս մասին հունվարի 10-ին հայտնեցին շահագրգիռ կողմերի հետ հանդիպման եկած Մայր Աթոռի, ՀՀ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները։
Խնամքի կենտրոնում գտնվող երեխաների համար նախարարությունը 2 տարբերակ է առաջարկում. այն երեխաները, որոնք կենտրոնում են հայտնվել սոցիալական պատճառներով, պետական աջակցություն կստանան, իսկ նրանք, ովքեր գնալու տեղ չունեն, կամ ընտանիքներում ապրելը երեխաների համար վտանգավոր է, կտեղափոխվեն Գյումրու թիվ 2 խնամքի կենտրոն, որը կգործի մինչև 2020 թ-ի հուլիս։

«Խնամքի կենտրոնի ֆինանսավորման որևէ տարբերակ չկա: Այսօրվա հանդիպման նպատակը ծնողներին լսելն էր, նաև նրանց բացատրելը, որ մեր պետությունը երեխաներին ընտանիք վերադարձնելու հստակ ռազմավարություն է մշակել»,-նշեց Մայր Աթոռի Սոցիալական գրասենյակի տնօրեն տեր Մարկոս քահանա Մանգասարյանը՝ լրագրողներին տեղեկացնելով, որ անցած 6 ամիսների ընթացքում Մայր Աթոռը ուղիներ ու դոնորներ է փնտրել, բայց այդպիսիք չեն գտնվել:

Քահանայի խոսքով` ամեն գնով երեխաներին պետք է ընտանիքներ վերադարձնել։ Նախարարությունում ևս այդպես են մտածում։

«Շատ մտահոգիչ է երեխաների և նրանց հետագա տեղավորման հարցը: Ունենք մի իրավիճակ, որ պետք է շտապ լուծում տանք՝ երեխաներին ընտանիք վերադարձնել և այդ ընտանիքներին աջակցել»,-նշեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը:

Հաստատության տնօրեն Սոնյա Սիմոնյանն այնքան էլ համամիտ չէ քահանայի և նախարարության աշխատակցի կարծիքի հետ. չէ՞ որ կան ընտանիքներ, որտեղ հնարավոր չէ երեխաներին վերադարձնել։

Նշենք, որ «Թռչունյան տունը» Գյումրիում գործում է 2003 թվականից: Այն ներառում է երկու կառույց` դպրոցն ու խնամքի կենտրոնը, որտեղ 84 սան ու 53 աշխատակից կա։

2017 թվականից «Թռչունյան տունը» գործում  է որպես  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույց: Մինչ այս կառույցի տարեկան ծախը կազմել է 72 մլն դրամ:

 

Մեկնաբանություն




Նմանատիպ

736 Դիտում

Հայկական լեռնաշխարհի 62 խոշոր լեռնագագաթները

284 Դիտում

Թրիլերային վերջաբան.«Բավարիան» դրամատիկ խաղում հաղթեց և պահպանեց 1-ին տեղը

280 Դիտում

«Վալենսիայի», «Սևիլիայի», «Մարսելի» և «Միլանի» նախկին խաղացողը դարձավ Կարապետյանի թիմակիցը

269 Դիտում

Անկասելի Լևանդովսկին թոփ 5 լիգաների լավագույն ռմբարկուների պայքարում ընդհուպ մոտեցավ առաջատարին

253 Դիտում

«Բարսելոնայի» հաջորդ մրցաշրջանի համար նախատեսված երեք մարզաշապիկները`լուսանկար

192 Դիտում

Օծանելիքի ճիշտ կիրառումը

147 Դիտում

79-ամյա Ալ Պաչինոն բաժանվել է 40-ամյա իսրայելցի դերասանուհուց

116 Դիտում

Այսօրվա հոսանքազրկումների մասին

93 Դիտում

Կորոնավիրուսից մահացածների թիվը ավելանում է

90 Դիտում

՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մարդատար ավտոմեքենանաերի համար բաց է, իսկ բեռնատարների համար՝ փակ

89 Դիտում

Ջազային պարի էլեմենտները՝ իր յուրօրինակ պլաստիկայով ու լեզվամտածողությամբ

81 Դիտում

Սպասվում է առանց տեղումների եղանակ

79 Դիտում

Հայաստանում նոր փառատոն կհիմնադրվի «Զարկ ֆեստ» անվանումով

78 Դիտում

«Իմ ընկերները միշտ իմ կողքին են ».Նունե Եսայան

67 Դիտում

Բուն Բարեկենդանի տոնն այս տարի կնշվի փետրվարի 23-ին

63 Դիտում

Ինչպես պետք է ցորենը աճեցնել Զատիկի համար

51 Դիտում

Կանցնեն տարիներ, կլինի մի նշանավոր բան, խմենք նրա կենացը

45 Դիտում

Gucci-ի աշուն-ձմեռ նոր, տարբերվող հավաքածուն. լուսանկար

43 Դիտում

ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ձեռնարկվել են օպերատիվ միջոցառումներ ` հայտնաբերելու խնդրահարույց շներին

43 Դիտում

5 փաստ Gucci-ի աշուն-ձմեռ հավաքածուի մասին

41 Դիտում

Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի հրապարակումն ակնկալվում է մարտին

41 Դիտում

Խոսեք և գրեք հայերեն. Այսօր մայրենի լեզվի միջազգային օրն է

40 Դիտում

Փետրվարի 21-ը մայրենի լեզվի միջազգային օրն է

40 Դիտում

Բրիթնի Սփիրսը կոտրել Է ոտքը եւ հայտնվել հիվանդանոցում

39 Դիտում

Աշխատողները օրվա ընթացքում 2 ժամից ոչ ավելի և կես ժամից ոչ պակաս տևողությամբ ընդմիջում պետք է ունենան

29 Դիտում

«Դուք կարող եք միևնույն ժամանակ լինել և՛ ուժեղ, և՛ կանացի». Prada-ն ներկայացրել է իր նոր հավաքածուն (ֆոտոշարք)