• Դժգոհել

Չկա վարորդ՝ չկա պրոբլեմ

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում անդրադարձել է հունվարի 1-ից ուժի մեջ մտած վարորդական բալային համակարգին։ Ըստ Զոհրաբյանի` մոտ  կես տարի հետո Հայաստանի վարորդների մեծ մասը զրկված կլինի վարորդական իրավունքից և այդպես կլուծվի հայաստանյան երթևեկության բեռնաթափման լուրջ խնդիրը. «չկա վարորդ՝ չկա պրոբլեմ»։

Պատգամավորը` մատնանշելով բալային համակարգի թերությունները, այն համարել է ծուղակ վարորդների համար։

«Վանգան պետք չէր լինել կանխատեսելու համար, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած վարորդական բալային համակարգը ծուղակ է վարորդների համար: Ես քաղաքացի եմ, որը կողմ է օրինականությանը, ես քաղաքացի եմ, որը կողմ է, որ ղեկին հարբած նստած վարորդը տեղում զրկվի վարորդական իրավունքից: Բայց ես անարդար եմ համարում վարորդին տուգանել և մեկ տարվա մեջ 9 բալ «շալակելու» դեպքում զրկել վարորդական իրավունքից»,–գրել է Զոհրաբյանը և պարզաբանել, որ Հայաստանում դեռ չկան համապատասխան կայանատեղիներ։

Նրա խոսքով` Երևանում պարզապես հնարավոր չէ առանց խախտումների երթևեկել: Զոհրաբյանը բալային համակարգի ներդրման  օրենքի հեղինակներին` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին առաջարկում է վերանայել բալային համակարգը։

«Ընդունեք, որ նման համակարգի ներդրումը այս պահին պարզապես սխալ էր ու վերջ: Եթե, իհարկե, նպատակն այն չի, որ մի կես տարի հետո Հայաստանի վարորդների մեծ մասը զրկված լինի վարորդական իրավունքից ու այդկերպ լուծենք հայաստանյան երթևեկության բեռնաթափման լուրջ խնդիրը»,–եզրափակել է Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել տուգանային միավորների նոր համակարգը, ըստ որի՝ տրված 9 բալը սպառելու դեպքում վարորդը վեց ամսով զրկվելու է վարորդական իրավունքից։

Բալային համակարգի կիրառման արդյունքում զգալի նվազել են տուգանքների չափերը։ Օրինակ` անսթափ վիճակում ավտոմեքենան վարելու համար գործող 150 000 դրամի փոխարեն կիրառվելու է 29 000 դրամ, փոխարենը` ոչ սթափ վարորդի բալերից միանգամից հանվելու է 4–ը։ Իսկ եթե անսթափ վարորդը հանրային տրանսպորտի կամ տաքսու վարորդ է, նա, առաջին իսկ խախտման դեպքում 6 ամսով կզրկվի վարորդական իրավունքից։

Մեկնաբանություն




Նմանատիպ

Չինաստանում մանվելներին, սրա նմաններին վաղուց գնդակահարած կլինեին

0 Հավանում
0 Մեկնաբանություն
avatar Arus MIrzoyan

Կրում ենք սպիտակ տաբատներ. սեզոնի գլխավոր թրենդը Նյու Յորքի նորաձևության շաբաթում

avatar Arus MIrzoyan

Սալվատոր Ֆեռռագամոն ներկայացրել է իր նոր հավաքածուն սիրահարների տոնին ընդառաջ

avatar Arus MIrzoyan

Արքայական զույգը ` BAFTA 2020 մրցանակաբաշխությունում

avatar Arus MIrzoyan

Հագուստների երկրաչափական կտրվածքներ. ձմռան նոր, ամենագրավիչ թրենդը

avatar Arus MIrzoyan

Մոռացե՛ք փոքրիկ պայուսակները. մեծ պայուսակները սեզոնի ամենանորաձև աքսեսուարներն են

avatar Arus MIrzoyan

Ինչպ՞ես կրել միատոն սվիտերները. 5 տարբերակ ամենանորաձև ոճաբաններից

avatar Arus MIrzoyan

Նյուդ գույների բոլոր երանգները. ինչպիսի՞ կերպարներով են ներկայացել Կոպենհագենյան նորաձևության շաբաթվա ամենանորաձև հյուրերը

avatar Arus MIrzoyan

Ինչպե՞ս պահպանել ճիշտ սննդակարգ տոներին ընդառաջ. 5 խորհուրդ սննդաբան և ֆիթնես մասնագետ Լիլիթ Ղալեչյանից

avatar Arus MIrzoyan

«Ես մանկան պես հավատում եմ ամանորյա հրաշքների իրականացմանն ու Ձմեռ պապի գոյությանը». Գայանե Ավետիսյան

avatar Arus MIrzoyan

Ամանորյա երեք հիանալի տարբերակ ոճաբան Սոսե Սահակյանից