231
  • Դժգոհել

(Ոչ) կատարյալ տղամարդ . ֆիլմ՝ անսահման սիրո ու նվիրվածության մասին

Լեփ-լեցուն դահլիճ, մոտ 15 րոպե չդադարող ծափահարություններ, հուզված հանդիսատես ու օդում լցված անսահման սեր:
«(Ոչ) կատարյալ տղամարդ» ֆիլմի հերոսուհու` Սվետայի բախտը երբեք չի բերում անձնական կյանքում. Նա միշտ հարմարվում է տղաներին, նվաստացվում և դիմանում դավաճանություններին: Հերթական անհաջող ընկերոջից բաժանվելուց հետո, նա գնում է աշխատելու ռոբոտների վաճառքով զբաղվող ընկերությունում: Ռոբոտները արդեն դարձել էին կյանքի անբաժանելի մասնիկը և չէին տարբերվում մարդկանցից: Սվետան ցանկանում է իր կյանքը կապել զգայուն, ուշադիր և հոգատար ռոբոտի հետ, և դա հանգեցնում է ամենա անսպասելի հետեվանքների...

Ֆիլմում նկարահանվել են ռուս, վրացի և հայ դերասաններ։ Ուզում եմ, որ ֆիլմը դիտելուց հետո, մարդիկ դուրս գան դահլիճից, գրկեն իրենց սիրելիներին ու բաց չթողնեն նրանց»,- Լրագրողների զրույցում ասաց ֆիլմի սցենարի հեղինակ և ռեժիսոր Մարիուս Վայսբերգ:

Նա բավականին հուզված էր, մտքերը դժվարությամբ էր շարադրում: Բայց այդ հուզմունքը համեմատելի չէր  հանդիսատեսի հուզմունքի հետ: Ֆիլմի ցուցադրությունից հետո րոպեներ շարունակ ծափահարությունները չէին դադարում: Մարդիկ չէին ցանկանում հեռանալ և փորձում էին իրենց հիացմունքն արտահայտել ծափողջյունների միջոցով: Պրեմերային ներկա էր նաև ֆիլմի գլխավոր դերակատար Եգոր Կրիդը:

Լրագրողների  հետ զրույցում Կրիդը պատմեց, որ մի օր իրեն զանգահարել է Մարիուսը և առաջարկել նկարահանվել իր ֆիլմում:

«Նա ինձ ուղարկեց ֆիլմի սցենարը և երբ ես կարդացի,  վայրկյան անգամ չմտածեցի: Համոզված էի, որ ուզում եմ այդ ֆիլմում խաղալ: Այս պատմությունն ինձ շատ հուզեց և միայն հիմարը կարող էր նման առաջարկը մերժել»,-ասաց նա:

Ֆիլմում ամեն ինչ կա. սեր, դավաճանություն, դժբախտություն, կորուստներ, բայց ակնհայտ է մի բան` մարդիկ  անգամ ծանր պահերին չեն դադարում «մարդ մնալ», դիմացինին կարեկցել ու ժպտալ…
 

 

Մեկնաբանություն




Նմանատիպ

avatar Arus MIrzoyan

Կրում ենք սպիտակ տաբատներ. սեզոնի գլխավոր թրենդը Նյու Յորքի նորաձևության շաբաթում

avatar Arus MIrzoyan

Սալվատոր Ֆեռռագամոն ներկայացրել է իր նոր հավաքածուն սիրահարների տոնին ընդառաջ

avatar Arus MIrzoyan

Արքայական զույգը ` BAFTA 2020 մրցանակաբաշխությունում

avatar Arus MIrzoyan

Հագուստների երկրաչափական կտրվածքներ. ձմռան նոր, ամենագրավիչ թրենդը

avatar Arus MIrzoyan

Մոռացե՛ք փոքրիկ պայուսակները. մեծ պայուսակները սեզոնի ամենանորաձև աքսեսուարներն են

avatar Arus MIrzoyan

Ինչպ՞ես կրել միատոն սվիտերները. 5 տարբերակ ամենանորաձև ոճաբաններից

avatar Arus MIrzoyan

Նյուդ գույների բոլոր երանգները. ինչպիսի՞ կերպարներով են ներկայացել Կոպենհագենյան նորաձևության շաբաթվա ամենանորաձև հյուրերը

avatar Arus MIrzoyan

Ինչպե՞ս պահպանել ճիշտ սննդակարգ տոներին ընդառաջ. 5 խորհուրդ սննդաբան և ֆիթնես մասնագետ Լիլիթ Ղալեչյանից

avatar Arus MIrzoyan

«Ես մանկան պես հավատում եմ ամանորյա հրաշքների իրականացմանն ու Ձմեռ պապի գոյությանը». Գայանե Ավետիսյան

avatar Arus MIrzoyan

Ամանորյա երեք հիանալի տարբերակ ոճաբան Սոսե Սահակյանից