Մայլի Սայրուսը նոր սանրվածքով
Հանգստյան օրերին Մայլի Սայրուսը փոխել է իր իմիջը և որոշել նոր սանրվածքով մտնել նոր տարի: Երգչուհին երկրպագուների հետ կիսվել է իր նոր սանրվածքի լուսանկարով: Մայլին փոխել է նաև մազերի գույնը և երկարությունը: Կերպարը ստեղծվել է ոճաբան Սալի Հերշբերգերի կողմից, որի մասին երգչուհին նշել է instagram-յան Stories- բաժնում: Չնայած այն փաստին, որ Սայրուսը գոհ էր մնացել վերջնական արդյունքից, այնուամենայնիվ այն դուր չի եկել իր երկրպագուներին: Սալիի էջում` երգչուհու լուսանկարին կից, նրանք բացասական և քննադատողական մեկնաբանություններ են թողել:
Մեկնաբանություն
Խնդրում ենք նախ մուտք գործել