Օգտագործման պայմանները

Newinfo լրատվական հարթակի օգտագործման պայմանները․

Այս պայմանները վերաբերվում են Styleinfo.am, Goalinfo.am, Newinfo.am դոմեյնների ներքո գործող ռեսուրսներին, որոնք միասին հիշատակման դեպքում հետայու կարող են անվանվել Newinfo.

 

Newinfo լրատվական հարթակն օգտագործելով դուք համարվում 

եք հարթակի օգտագործման պայմաններն ընդունած անձ․

 

Newinfo լրատվական հարթակում հրապարակված հոդվածների բովանդակության համար պատասխանատու են դրանք հրապարակած լրագրողները։ 

Այնուամենայնիվ, հարթակն իրականացնում է վերահսկողություն՝ ցանկացած տեսակի խախտումները կանխելու և վերացնելու նկատառումներից ելնելով։ Լրագրողներն այս հարթակում պարտավոր են պահպանել լրագրողական էթիկայի կանոններով, միջազգային հռչակագրերով և կոնվենցիներով սահմանված նորմերը, իսկ ընթերցողները պարտավոր են դրսևորել զսպվածություն և հարգել լրագրողների իրավունքներն ու ազատությունները։

Newinfo լրատվական հարթակում հրապարակված հոդվածների հեղինակային իրավունքները պատկանում են դրանք հրապարակած լրագրողներին և Newinfo լրատվական հարթակին։

Հարթակում հրապարակված հոդվածներից օգտվել թույլատրվոմ է բացառապես ընթերցանության տեսքով։

Հարթակում հրապարակված հոդվածներում տեղ գտած մտքերի, վերլուծությունների վերաբերյալ կարծիք արտահայտելիս հոդվածը հրապարակած լրագրողի և լրատվական հարթակի հեղինակային իրավունքների մասին վկայակոչումը պարտադիր պայման է՝ ակտիվ հղման միջոցով։

Լրատվական հարթակում հրապարակված հոդվածի վերնագրային և բովանդակային արտատպումն արգելվում է։

Լրատվական հարթակը հանդես է գալիս հրապարակային օֆերտայով՝ հարթակում կարող է գրանցվել և լրագրողական գործունեություն իրականացնել յուրաքանչյուր ֆիզիկական անձ։